ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահը պարում է Ալիևի դուդուկի տակ. ինչպե՞ս են լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրեթե 180 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ և ադրբեջանական իշխանությունները միջազգային հանրության աչքերին թոզ փչելու համար պնդում են, թե որևէ շրջափակում գոյություն չունի, իսկ Լաչինի միջանցքը ակտիվորեն օգտագործվում է կողմերի միջոցով։

Մինչ Հայաստանի և Արցախի տարբեր շրջանակներ, Մարդու իրավունքների պաշտպանները և այլ անաչառ գործիչներ համապատասխան տեղեկեկություններ են ներկայացնում Լաչինի միջանցքի իրապես փակ լինելու վերաբերյալ, Արցախի գործող իշխանությունները Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ լեգիտիմացնում են Բերձորում տեղադրված ադրբեջանական անցակետը։

«Փաստ» օրաթերթը նշել է, թե Հարությունյանը պայմանավորվածություն ունի ռուսական կողմի հետ և ավտոմեքենաներ է անցկացնում Բերձորում տեղադրած անցակետով։ Այս կերպ Հայաստանի և Արցախի դավաճան իշխանությունները Ադրբեջանին հնարավորություն են տալիս տեսանյութեր տարածել՝ հայտարարելով, թե Արցախը բոլորովին էլ շրջափակված չէ։

Մինչ շարքային արցախցիները տառապում են շրջափակման հետևանքով, գրեթե 1000 տնտեսվարողներ դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ Արցախի տնտեսությանը շրջափակման կես տարվա ընթացքում 300 միլիոն դոլարից ավելի վնաս է հասցվել, Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների ճնշմամբ ամեն ինչ անում է շրջափակումը լեգիտիմացնելու և Արցախը Ադրբեջանին ինտեգրելու ուղղությամբ։

Կհանդուրժի արդյո՞ք հայ հասարակությունը իշխանությունների նման դավաճանական վարքը բարդ է ասել, 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ առիթներ ունեցել ենք արձանագրելու այս իշխանությունների տարատեսակ դավաճանությունները, սակայն հանրությունն առանձնապես ակտիվ չի եղել, սակայն հարկ է նշել, որ այս դեպքում առնավազն գործ ունենք մի խայտառակ իրավիճակի հետ, երբ Արցախի իշխանություններն իրենք են ամեն ինչ անում ադրբեջանական նարատիվներն առաջ տանելու ուղղությամբ։

Գևորգ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular