ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր որոշում. 206 նպաստառու և հաշմանդամություն ունեցող գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զբաղվածության խթանման միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին ընդունել է որոշում:

Հիմնավորման համաձայն՝ միջոցառմամբ նախատեսված է հաշմանդամություն ունեցող գործազուրկների, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման նպատակով գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։

Մասնավորապես, նախատեսվում է 2023 թ. ընթացքում միջոցառման միջոցով աջակցել 206 գործազուրկ անձի, որից 63-ը հաշմանդամություն ունեցող, իսկ 143-ը՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular