ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վիրահատվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը որովայնի ճողվածքի հեռացման վիրահատության է ենթարկվել։ 86-ամյա Հռոմի պապը երկու տարի առաջ եւս վիրահատվել էր․ հեռացվել էր նրա հաստ աղիքի մի մասը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Վատիկանը հայտնել է, որ երեք ժամ տեւած վիրահատությունը, որի ընթացքում Ֆրանցիսկոսը գտնվում էր ընդհանուր անզգայացման տակ, անցել է առանց բարդությունների։

Սպասվում է, որ Հռոմի պապը եւս մի քանի օր կմնա Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։

Որպես նախազգուշական միջոց՝ մինչեւ հունիսի 18-ը բոլոր պապական ունկնդրությունները չեղարկվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular