ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը շարունակում է անհայտ կորածների ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցություն տրամադրումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրումը:

Ըստ հիմնավորման՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը։

Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի լրացուցիչ 6 մլն դրամ:

Արդյունքում՝ սոցիալական աջակցություն կտրամադրվի 10 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ մայիս և հունիս ամիսների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular