ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանական հատուկ ծառայություննեը Փաշինյանին փոխարինող են փնտրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչ ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը փորձում են պայքարել Հարավային Կովկասում իրենց ազդեցության լծակներն ավելացնելու ուղղությամբ, Մեծ Բրիտանիան բավականին ակտիվ և գաղտնի գործողություններով արդեն իսկ ամրապնդում է իր ներկայությունը։ Թուրքիան ապահովելով Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություներում, երբ հետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանին ԱԳՆ նախարար նշանակելուց հետո, Մեծ Բրիտանիան պատրաստվում է նաև իշխանություն վերցնել Հայաստանում։
 
Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ բրիտանական հատուկ ծառայություններն առանձնակի հետաքրքրություններ ունեն մեր տարածաշրջանում, և Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքը վերցնելուց հետո նաև մտադիր են այդ գործողությունը իրականացնել Հայաստանում։
 
Բազմիցս նշել ենք, որ Հայաստանյան իշխանության որոշ ներկայացուցիչներ կապ ունեն բրիտանական հատուկ ծառայությունների՝ մասնավորապես «Մի 6»-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Ավելին, թե՛ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշակի շփումներ են ունեցել և չի բացառվում, որ հենց ազդեցության գործակալներ են։
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, բրիտանական իշխանությունները վստահություն չեն տածում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Նաև մտածում են, որ որոշակի ֆորսմաժորային իրավիճակներում հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, այդ դեպքում իրենց ջանքերը Հայաստանի ազդեցության տակ վերցնելու՝ հօդս կցնդեն, ուստի և փորձում են Հայաստանում ևս հետնորդ գործողությունը իրականացնել, այդ նպատակով դիտարկում են մի քանի գործիչների։
 
Երեկ բավական ներկայացուցչական կազմով Լոնդոն է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս արդեն պաշտոնական հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլի, Լորդերի պալատի խոսնակ Մըքֆոլի, ինչպես նաև Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դոութի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ թեև հիմնականում խոսվում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասին, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սիմոնյանը ռուսերեն ասած՝ «смотрина» է անցնում բրիտանական իշխանությունների մոտ և վերջիններս փորձում են գնահատել նրա շանսերը Փաշինյանին հեռացնելուց հետո, թե որքանով վստահելի թեկնածու կլինի իրենց համար։
 
Մանվել Գաբրիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular