ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտնում է զոհերի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հարավային Սիստան և Բելուջիստան  նահանգի իշխանությունները կիրակի հայտնել են, որ իրանցի սահմանապահ է զոհվել  ընդհանուր սահմանում՝ «Թալիբան» շարժման ուժերի հետ բախման հետևանքով, տեղեկացնում է Mehr-ը։

Իրանի և Աֆղանստանի ընդհանուր սահմանի Մաքաքի շրջանում «Թալիբանի» և իրանական սահմանապահների այսօրվա բախման հետևանքով, որոշ ԶԼՄ-ներ տեղեկացնում են իրանական երկու սահմանապահի զոհվելու մասին։

Ըստ իրանական ԶԼՄ-ների, «Թալիբան» շարժման ուժերը կրակ են բացել Զաբուլ շրջանի սահմանային Սասոլի ՀԱԿ-ի ուղղությամբ շաբաթ առավոտյան։ Բախումների հետևանքով զոհվել է իրանցի 2 սահմանապահ, 2 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Անցած շաբաթ սահմանային Սասոլի ՀԱԿ-ի հրամանատարը սպանվել էր «Թալիբանի» զինյալների կողմից։

Միաժամանակ Սիստան և Բելուջիստանի տրանսպորտի և ավտոճանապարհների վարչության գլխավոր տնօրեն Այուբ Քորդը հայտարարել է Միլաք սահմանային անցումը փակելու մասին, մինչև հետագա ծանուցումը։

Համաձայն «Թալիբան» շարժման ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար , մոլա Աբդուլ Նաֆի Թաքուրի տեղեկացման, այսօրվա սահմանային լարվածության հետևանքով երկուական մարդ է սպանվել սահմանի յուրաքանչյուր կողմում, ևս մի քանիսը վիրավորվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular