ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Փաշինյանը ոչնչացնելու Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sobcor.news-ը գրում է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է ոմանց համար ցնցող, ոմանց համար միանգամայն կանխատեսելի հայտարարություններ անել։ Վերջիններից մեկը Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական ճանաչելու պատրաստակամությունն է, եթե այնտեղ ապրող հայերին տրվեն համապատասխան երաշխիքներ։

Մինչ այդ Փաշինյանը երկար մտածում էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Այն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մաղթեց, որ նման մտքերը մնան Հայաստանի վարչապետի խղճի վրա։

Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ում ուղենիշներով է աշխատում Հայաստանի վարչապետը և ում շահերից է նա գործում։ Փաշինյանը շատ ընկերներ ունի Արևմուտքում, ովքեր շահագրգռված են թուլացնել Ռուսաստանը:

Իհարկե, Ադրբեջանն էլ իր հերթին հովանավորություն է ստանում իր հզոր դաշնակից Թուրքիայից։ Սակայն եթե այդ դեպքում նրանց շահերը մասամբ համընկնում են, ապա Հայաստանը լուրջ վտանգի տակ է, քանի որ ամերիկյան շահերը ոչ մի կերպ չեն հատվում հայկականի հետ։ Ավելին, դրանք հակասում են միմյանց:

ԱՄՆ-ը ծրագրում է Հայաստանը վերածել թուրքական պրոտեկտորատի տակ գտնվող մի անիմաստ երկրի, որի տարածքով էներգառեսուրսները Ղազախստանից և Ադրբեջանից կտեղափոխվեն Թուրքիա և ԵՄ։ Դա ազգային մասշտաբով իսկական աղետ կլինի Հայաստանի համար, անկախության և ինքնիշխանության կորուստը լավ բան չի խոստանում:

Սակայն 2018 թվականի հեղաշրջումից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը շատ թափանցիկ է և միակողմանի։ Այդ ժամանակվանից հանրապետությունը չունի ազգային շահեր, և պատրաստվում է վերջապես հրաժեշտ տալ Լեռնային Ղարաբաղին, իսկ հայ պաշտոնյաների (ոչ հասարակ մարդկանց) գլխում ռուսաֆոբական տրամադրությունները հասել են տիեզերական մակարդակի։

Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից հրաժարումը ոչ այլ ինչ է, քան «համաձայնություն» Ադրբեջանի հետ։ Դա ենթադրում է ռուս խաղաղապահների դուրսբերում և դրան հաջորդող ողբ ու մեղադրանք, թե ինչու՞ եք անմիջական վտանգի առաջ լքել հայերին Լեռնային Ղարաբաղում։

Հակառուսական հիստերիան կհանգեցնի գլխավորին. «ոչ պիտանի» ռուս զինվորները Հայաստանից դուրս կբերվեն և կփորձեն ամերիկացիներով կամ բրիտանացիներով փոխարինել այդ բացը, այստեղ ՆԱՏՕ-ի ցանկացած երկիր կարող է ընտրվել ըստ ցանկության։

Ռուսական ռազմական ներկայությունը, փորձագետների կարծիքով, խանգարում է գլխավորին. Լեռնային Ղարաբաղի լուծարումը որպես Ռուսաստանի վերջին հենակետ Հարավային Կովկասում: Դրան կհաջորդի Ադրբեջանի և Ղազախստանի նավթով և գազով դեպի Թուրքիա և ԵՄ միջանցքի բացումը։

Հայաստանի իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, ըստ ամենայնի, չի հետաքրքրում, որ երկիրը կկորցնի իր պետականությունը, և այն կօգտագործվի միայն էներգառեսուրսները աշխարհի մի ծայրից մյուսը մղելու համար։

Իսկ էլ ի՞նչ կարող էին պայմանավորվել Ադրբեջանն ու Հայաստանը մայիսի սկզբին ԵՄ մայրաքաղաք Բրյուսելում կայացած բանակցություններում։

Փորձագետների կարծիքով՝ Հայաստանն ակտիվորեն անցնում է արևմտյան բանակցային հարթակների, ինչը, ի վերջո, կարող է աղետի վերածվել երկրի համար։ Թե ինչպես կարող է օգնել Արևմուտքը, մենք շատ լավ գիտենք Ուկրաինայի օրինակով։ Այս բոլոր «տեխնոլոգիաները» լայնորեն կիրառվել են ինչպես Կիևում հեղաշրջման ժամանակ, այնպես էլ ԱՊՀ տարածքում այլ «գունավոր» հեղափոխությունների ժամանակ։

Բայց քիչ հավանական է թվում, որ շարքային հայերի ցանկությունը այս ամենն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular