ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվանից սկսվել է Հայաստանի հավաքականի մարզական հավաքը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին սկսել է մարզական հավաքը  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 8-ի երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը

Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ:

Արդեն հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները՝  

Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ» 
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու» 
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ» 
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու» 
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու» 
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ» 
Սերգեյ Մուրադյան — «Նոա» 
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ» 
Ստյոպա Մկրտչյան — ԲԿՄԱ
Արտակ Դաշյան — «Փյունիկ» 
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ» 
Ուգոչուկվու Իվու — «Ուրարտու» 
Վբեյմար Անգուլո — «Ալաշկերտ» 
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա» 
Արթուր Միրանյան — «Ալաշկերտ» 
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի թիմը հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին: Հունիսի 19-ին Երևանում Հայաստանի թիմը կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular