ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՀԿ-ն խոստացել է անհապաղ օգնություն ցուցաբերել ամբարտակի փլուզումից տուժածներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջին անհրաժեշտության իրեր է հասցրել հեղեղումներից տուժածներին։ ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է Դնեպրի ափերից դուրս գալու հավանական բացասական ազդեցության մասին շրջանի ջրամատակարարման համակարգի, սանիտարիայի եւ առողջապահության վրա։

ԱՀԿ մասնագետները աղետի շրջաններում խոլերայի հարուցիչ են հայտնաբերել, տեղեկացրել է Reuters-ը։ Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման բաժնի աշխատակից Թերեզա Զաքարիան հավաստիացրել է, որ իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում ուկրաինական իշխանությունները ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ արագ կապահովեն անհրաժեշտ պատվաստանյութերի ներմուծումը։

ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայք Ռայանն ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է օգնություն նաեւ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջաններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular