ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուշ Բեղլոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների ուսումնասիրության շտաբի նիստին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանն առցանց եղանակով մասնակցել է Սանկտ-Պետերբուգում կայացած ԱՊՀ մասնակից երկրների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի 40-րդ նիստին:

ՄՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում հավանություն է տրվել թվային շուկաների մասնակիցների գործունեության սկզբունքների և ստանդարտների մոդելային փաստաթղթի, բորսայական առևտրի, դեղամիջոցների ապրանքային շուկաների զարգացման զեկույցների նախագծերին: Քննարկվել են մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման և այլ հարցեր:

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանն իր խոսքում մասնավորապես շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ կարևորելով օրակարգային թեմաների շրջանակում մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տեղայնացումն ու կիրառումը և ներկայացրել է Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն ու առաջարկությունները  մրցակցության օրենսդրություններում և իրավակիրառ պրակտիկայում անբարեխիղճ մրցակցության ինստիտուտի և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրությունների կիրառման զեկույցների կատարելագործման վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular