ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեխասում փլուզվել է տախտակամածը, տուժել է ավելի քան 20 երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեխասի նահանգի Սերֆսայդ Բիչ քաղաքում փլուզվել է փայտե կամրջի տախտակամածը, տեղեկացրել է տեղի Fox29 հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի փրկարար ծառայություններին։

«Առնվազն հինգ դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց... Հյուսթոնում... վեց դեռահաս տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ շտապօգնության մեքենայով, եւս մոտ 10 երեխա տեղափոխվել է հիվանդանոց անձնական մեքենայով»,- հեռուստաալիքը մեջբերել է քաղաքի հրշեջ ծառայության տվյալները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ամառային ճամբարի երեխաների զբոսանքի ժամանակ։ Ինչպես նշել է Fox29-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին, վնասվածքները վտանգավոր չեն երեխաների կյանքի համար։

Տեղի ոստիկանությունը հետաքննում է տախտակամածի փլուզման պատճառները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular