ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչ մի պատկեր չի լինի։ Հունիսի 9-ին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Սա, ինչպես նշեց պատգամավորը, նախատեսված է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով, որն ընդունվել է 2020 թվականի փետրվարի 13-ին։

«Միեւնույն ժամանակ, ծխախոտը, համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, պետք է վաճառվի առողջության հետ կապված բացասական պատկերներով։ Փոխելու ենք արդյո՞ք մենք օրենքը ու համապատասխանեցնելու ենք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, թե՞ միությանն ենք խնդրելու փոխել այն ու ընդունել մերը։ Միգուցե մենք պատրաստվում  ենք դիմել խնդրանքով, որ Հայաստանի համար պահպանվի ներկայիս ռեժիմը»,- ասաց Թունյանը։

Նա համոզված է, որ այս հարցին պետք է մոտենալ նաեւ արտադրողների տեսանկյունից։

«Նրանք պետք է հստակ իմանան, թե ինչ է լինելու: Ընդ որում՝ 6-7 ամիս առաջ։ Նրանք  պետք է դրան պատրաստ լինեն»,- ընդգծեց պատգամավորը։

Նրան պատասխանեց իշխող խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Այս հարցով, նրա կարծիքով, պետք է զբաղվեն էկոնոմիկայի նախարարությունը եւ մյուս պատասխանատու գերատեսչությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular