ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք սուզաֆոն

ՖՈՏՈ

Սուզաֆոնը փողային ընտանիքի պղնձե երաժշտական ​​գործիք է: Այն իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուզայի:
Սուզաֆոնի նախահայրը  եղել է հելիկոնը, որն օգտագործվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի երաժշտական ​​նվագախմբում: Հելիկոնը ունեցել է ավելի փոքր տրամագիծ և փոքր փողաբերան: Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջnոն Ֆիլիպ Սուզան (1854-1932) մտածել է բարելավել հելիկոնը: Նոր գործիքը, հեղինակի մտահղացմամբ, պետք է ավելի թեթև լիներ, քան իր նախորդը, և ձայնը նվագախմբից ուղղորդվեր դեպի վերև: 1893 թվականին կոմպոզիտոր Ջեյմս Ուելս Փիպերը կյանքի է կոչել Սուզայի գաղափարը: 1898 թվականին սուզաֆոնը իր վերջնական տեսքին է բերել Չարլզ Ջերար Քոնը, որը և հիմնադրել է ընկերություն նոր գործիք արտադրելու համար: Այն ստացել է սուզաֆոն անվանումը՝ գաղափարի հեղինակի անունից:
Սուզաֆոնը փականային երաժշտական փողային ​​գործիք է ձայնային նույն տիրույթով, ինչ շեփորը: Այս գործիքի փողաբերանը գտնվում է նվագողի գլխավերևում: Իր կառուցվածքով այս գործիքը շատ առումներով նույնական է դասական ուղղահայաց փողային գործիքներին: Գործիքի հիմնական ծանրությունն ընկնում է կատարողի ուսին, որի համար էլ այն «դրել» և հարմարեցրել են այնպես, որ շարժվելիս դժվար չլինի սուսաֆոն նվագելը: Փականները տեղադրված են կատարողի գոտկատեղից վերև, հենց առջևում: Սուզաֆոնի քաշը մոտ տասը կիլոգրամ է: Ընդհանուր երկարությունը հասնում է հինգ մետրի: Նշենք, որ այս գործիքի տեղափոխումը կարող է բավականին դժվար լինել:
Սուզաֆոնի կառուցվածքը գրեթե չի փոխվել համեմատած նախնական ձևի հետ: Միայն սկզբում խողովակափողը ուղղհայաց երկինք էր նայում, որի համար էլ այն ստացել էր «հովանոց» մականունը, հետագայում կառուցվածքը վերջնական տեսքի է բերվել, այժմ այն ​​նայում է առաջ:
Սուզաֆոնը ցանկացած նվագախմբի զարդն է հանդիսանում իր ատասովոր տեսքի պատճառով: Դրա արտադրության համար առավել հաճախ օգտագործվում են պղնձե թիթեղներ և լատուն, գույնը դեղին կամ արծաթագույն է: Գործիքը սովորաբար լինում է  արծաթով և ոսկով զարդանաախշված, իսկ որոշ տարրեր էլ լինում են լաքապատ: Ներկայումս սուզաֆոն արտադրող որոշ ընկերություններ օգտագործում են ապակեպլաստ: Այդ նորարարական փոփոխության արդյունքում գործիքի ծառայության ժամկետն է աճել, այն սկսել է ավելի քիչ կշռել և զգալիորեն էժանացել է:
Սուզաֆոնը լայնորեն չի օգտագործվում փոփ, ջազ կատարումների ժամանակ հիմնականում իր մեծ չափերի և քաշի պատճառով: Բացի դա կա կարծիք, որ սուզաֆոն նվագելու համար   անհրաժեշտ է հերոսական ուժ գործադրել: Մեր օրերում այն ​​հիմնականում հնչում է սիմֆոնիկ նվագախմբերում և հանդիսավոր երթերում:
Ներկայումս պրոֆեսիոնալ սուզաֆոններ արտադրում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Holton-ը, King-ը, Olds-ը, Conn-ը, Yamaha-ն: Չինաստանում և Հնդկաստանում ևս արտադրվում են սուզաֆոն գործիքի անալոգներ, որոնք սակայն իրենց որակով զիջում են մյուս արտադրողներին:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular