ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը տարածաշրջանային յուրօրինակ էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է էներգետիկ անվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ։

«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը: Այս հարցերն ամուր տեղ են գտել էներգետիկ և տնտեսական օրակարգում։

Փաշինյանը կարևոր համարեց վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Դրանք կարող են խթանել տնտեսական աճը և նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ ներդրումներ կատարելով այս ոլորտում ՝ կարելի է մեծացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ներդրումը:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այն առանցքային դեր է խաղում ԵԱՏՄ երկրների էներգաանկախության և էներգաանվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն աշխատանքներ է տանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ՝ այն համարելով առաջնահերթություն երկրի էներգետիկ քաղաքականության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular