ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորումից. ՌԴ փոխարտգործնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորման գործընթացից։ Այս մասին ուրբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ նեոգաղութատիրական ոճով իրեն ենթարկել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, խանգարել մեր գործընկերությանն ու դաշնակցությանը բարեկամների ու հարեւանների հետ։ Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը»,-ասել է նա։

Գալուզինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման անայլընտրանքայնությունը: Ընդ որում, նրա խոսքով, ՌԴ-ն դեմ չէ, որ այլ երկրներ իրենց ներդրումն ունենան հայ-ադրբեջանական կարգավորման գործում: «Բայց դա պետք է լինի աջակցություն ոչ թե խոսքով, այլ գործով, եւ ընկած լինի այն սկզբունքային հիմնարար պայմանավորվածությունների հիմքում, որոնք ձեռք են բերվել առաջնորդների կողմից, եւ որոնք, ինչպես տեսնում ենք, ընդհանուր առմամբ հաջողությամբ իրականացվում են»,-ասել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular