ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումն սկսվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հարձակումը սկսվել է։ Այս մասին նա լրագրողներին ասել է հունիսի 9-ին Սոչիում ԱՊՀ եւ ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական ռեզերվների օգտագործումը։ Միաժամանակ նախագահը նշել է, որ մարտերի բարձր ինտենսիվության պայմաններում հակահարձակման բոլոր փորձերը ձախողվել են։

«Կարելի է փաստել, որ մինչ այժմ կատարված բոլոր հակահարձակման փորձերը ձախողվել են։ Բայց Կիևի ռեժիմի զորքերի հարձակողական ներուժը դեռ պահպանվում է»,- ասել է պետության ղեկավարը։

Բացի այդ, վերջին օրերին Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են ունեցել, որոնք գերազանցում են «դասական» ցուցանիշը, ընդգծել է ՌԴ նախագահը։

«Ես հիմա չեմ ասի թվերը, բայց դրանք տպավորիչ են»,- խոստովանել է Պուտինը։

Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը գնահատում է իրավիճակը հակառակորդի հակահարձակման հետ կապված և ելնելու է մարտի դաշտում առկա իրողություններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular