ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հույս» գործողությունից մինչեւ «հրաշք» գործողություն. կոլումբիական ջունգլիներում 40 օր անցկացրած երեխաների լուսանկարները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլումբիայի պաշտպանության նախարար Իվան Վելասկեսը Twitter սոցիալական ցանցում հրապարակել է ավիավթարից հետո 40 օր ջունգլիներում անցկացրած երեխաների եւ նրանց գտնողների նոր լուսանկարները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լուսանկարներում երեխաները փաթաթված են հատուկ տաքացնող վերմակներով։ Լուսանկարներից նկատելի է, որ երեխաները շատ նիհար են։ Ամենափոքրին պահում է զինվորականը, մյուս երեքը նստած են գետնին փռված ծածկոցների վրա։

««Հույս» գործողությունից մինչեւ «հրաշք» գործողություն։ Հսկայական շնորհավորանքներ Կոլումբիայի զինված ուժերին եւ նրանց, ովքեր հույսը չէին կորցնում եւ օր ու գիշեր աշխատում էին այս հրաշքը հնարավոր դարձնելու համար»,-գրել է նախարարը։

Ավելի վաղ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հաստատել է, որ չորս երեխաները, որոնք մայիսին վթարի ենթարկված Cessna 206 ինքնաթիռի ուղեւորներն էին եւ 40 օր անցկացրել  են ջունգլիներում, ողջ են գտնվել: Տեղական Tiempo թերթը՝ վկայակոչելով զինված ուժերի աղբյուրները, հայտնել է, որ երեխաները ողջ են հայտնաբերվել: Ըստ թերթի՝ երեխաները ջրազրկված են եւ տուժել են միջատների խայթոցներից։ Երեխաները՝ 13, 9, 4 տարեկան եւ 1 տարեկան: Ինչպես նշում են աղբյուրները, երեխաներին գտել են զինվորներն ու տեղաբնակները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular