ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանկարծակի հանդիպում Սոչիում. ի՞նչ է ասել Պուտինը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոչիում երեկ ուշագրավ հանդիպում է կայացել, թեև նախապես հայտարարված չի եղել, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել և առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

Հատկապես ուշագրավ է դռնփակ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նա նշել է, թե քննարկելու են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։ «Կքննարկենք նաև ռուսական խաղաապահների պատասխանատվության գոտում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավական լարված։ Իմիջայլոց պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են։ Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է և վստահ եմ կքննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Թեպետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի համեմատաբար խրոխտ տոնը և գրեթե մունաթախառն արտահայտությունները Ռուսաստանի նախագահի հասցեին կարող է հուսվառել Փաշինյանի բազմաթիվ աջակիցների, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն փակ հանդիպման ընթացքում Փաշինյանը ստիպված է եղել որոշակի կոշտ հարցերի պատասխանել։

Մասնավորապես ռուսական կողմը չափազանց դժգոհ է արտգործնախարարների հանդիպումը՝ երկրորդ անգամ Վաշինգտոնում կազմակերպելու առնչությամբ, և չի բացառվում, որ հենց Ռուսաստանի ճնշման տակ է Ադրբեջանը պարտադրված եղել հրաժարվել հանդիպումից, խնդրելով այն հետաձգել։

Վերջին օրերի ընթացքում ռուսական պաշտոնական շրջանակները քննադատությունների տարափ են տեղացել Հայաստանի գործող իշխանությունների հասցեին, իսկ Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարարը, անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և այլք, արձանագրել են, թե Արևմուտքը ցանկանում է խառնվել հայ – ադրբեջանական կարգավորման գործընթացին և Հայաստանին կտրել Ռուսաստանից։

Ըստ էության Փաշինյանին պարզ և հստակ հասկացրել են, որ նման հեռանկար և արտաքին քաղաքական վեկտորը փոխելու նրա քաղաքականությունը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ իր համար։ Թե ի՞նչ պատասխան է տվել Փաշինյանը, և արդյոք Ռուսաստանին հաջողվել է հասնել իր ուզածին, առայժմ հայտնի չէ։

Մանե Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular