ԱՄՆ նախագահական ընտրությունները կորոշեն Ուկրաինայում պատերազմի ելքը. Օլանդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ելքը կախված կլինի հաջորդ տարի կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից:
«Եթե Դոնալդ Թրամփն ընտրվի, նա կասի՝ «Մենք այստեղ կանգ ենք առնում, այն ամենը, ինչ ունեն ռուսները, կարող են իրենց պահել»»,-ասել է Օլանդը՝ հավելելով, որ հակամարտությունը «չափազանց թանկ է նստում», հաղորդում է РБК-ն։
Ֆրանսիայի նախկին նախագահը կարծում է, որ Եվրոպան պետք է պատրաստվի այն օրվան, երբ պետք է հույսը դնի իր վրա անվտանգության ապահովման համար, որը միաժամանակ պետք է կապված լինի ՆԱՏՕ-ի հետ: Դա չի նշանակում, որ եվրոպական երկրները չեն կիսում ԱՄՆ-ի նպատակները, ընդգծում է Օլանդը։ «Եթե մենք ասենք եվրոպական դաշնակիցներին, որ մենք չունենք նույն շահերը, ինչ ԱՄՆ-ն, գոնե խաղաղության առումով, մեր դաշնակիցները չեն կարողանա հետեւել մեզ»,-կարծում է Օլանդը։
Ընդհանուր առմամբ, Պենտագոնի գնահատմամբ, անցյալ տարվա փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 39,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։ Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաջորդ տարվա ընտրություններում Թրամփի հաղթանակը կնշանակի երկրում «ժողովրդավարության վերջ», քանի որ նա երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ից, եւ «Ուկրաինայի վերջ»: