ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանություն Անապայի հյուրանոցներից մեկում․ հնչել են կրակոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս գիշեր Անապայի հյուրանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ հայտնում է Gazeta.ru-ն։

Ամեն ինչ տեղի է ունեցել գիշերը ժամը 01։00-ին Սուկկո գյուղում գտնվող Moremi հյուրանոցում: ՆԳՆ-ն հայտնել է, որ երկու հյուր՝ Ռոստովից և Կրասնոդարից, վիճաբանել են, ապա ռոստովցին հանել է ատրճանակը և կրակ բացել Կրասնոդարից եկած քաղաքացու վրա։

Տղամարդը կրակել է ձեռքին։ Վիճաբանությանն ականատեսներից մեկը պատմել է, որ արդյունքում տղամարդը կորցրել է երկու մատը։

Ոստիկանները բերման են ենթարկել կրակողին։

Պարզվել է, որ զենքն օրինական կարգով եղել է վերջինիս մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular