Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարը Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում մասնակցել է Ոչխարների խուզման փառատոնին:
«Զբոսաշրջությունը Հայաստանում հիմա բավականին լավ զարգանում է, և առաջին հինգ ամիսների տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ, բայց պետք է ասեմ, որ ներքին զբոսաշրջությունը ևս շատ կարևոր է»,-գրել է Քերոբյանը: