ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավարտվեց Աստանայի միջազգային ֆորումը. Հայաստանից ֆորումին մասնակցում էր Գևորգ Մելիքյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աստանայում տեղի ունեցավ միջազգային ֆորում, որը նման ձևաչափով առաջին անգամ էր իրականացվում։ Ֆորումին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից քաղաքական գործիչներ, գիտնականներ, փորձագետնետ, վարչապետեր և նախագահներ։ Հայաստանից Աստանայի միջազգային ֆորումին մասնակցում էր քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։

«Նման մասշտաբի ֆորում առաջին անգամ էր անցկացվում, որն իրենց նախագահի՝ Տոկաևի նախաձեռնությամբ է,_ ԼՈՒՐԵՐ.com_ի հետ զրույցում ասաց Գևորգ Մելիքյանը։ Ֆորումը նպատակ ունի դառնալու նոր մեծ հարթակ՝ արդի աշխարհի խնդիրները, մարտահրավերները  քննարկելու և հնարավոր լուծումներ առաջարկելու համար»։ 

Մելիքյանի խոսքով՝ ֆորումին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, շեյխեր, վարչապետեր, նախագահներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, գիտնականներ և այլ ոլորտի մասնագետներ։ 

Ֆորումն սկսվել է հունիսի 8-ին և տևել է 2 օր։  Թե ինչ նպատակ ուներ ֆորումը, Մելիքյանը պատասխանեց.

«Խնդիրները վերաբերում էին միջազգային անվտանգությանը, կլիմայի փոփոխությանը, էներգետիկ անվտանգությանը, կոնֆլիկտների լուծմանը, տնտեսական-ֆինանսական ոլորտին, տեխնոլոգիաներին և էլի շատ հարցերի, որոնք այսօր երկրների համար խնդիրներ են առաջացնում։ Որոշ երկրներ էներգետիկ խնդիրներ ունեն, որոշները՝ կլիմայի հետ կապված»։

Համեմատական տանելով ՄԱԿ–ի հետ՝ Մելիքյանը նշեց.

«Նման հարցեր քննարկվում են հիմնականում ՄԱԿ-ի շրջանակներում, բայց ՄԱԿ-ն ինքն իրենով բավարար չէ, այդ պատճառով էլ այլընտրանքային հարթակներ են ստեղծվում, ինչպես օրինակ՝ Աստանայի միջազգային ֆորումը, որտեղ էլի նույն հարցերը քննարկվում են՝ ընդգրկելով տարբեր շրջանակների ներկայացուցիչների՝ սկսած փորձագետներից, վերջացրած քաղաքական գործիչներով, պատգամավորներով և այլն։ Հենց նպատակն է՝ ստեղծել հարթակներ երկխոսության և քննարկումների միջոցով նորարարական լուծումներ տալու այն խնդիրներին, որոնց առնչվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում»։ 

Զրույցի ընթացքում Մելիքյանը կարևորեց Հայաստանի ներգրավվածությունը նման միջոցառումներին.

«Ունենալով շատ խնդիրներ՝ Հայաստանի համար ևս շատ կարևոր է նման հարթակներում ներկայանալը, փորձի փոխանակումը, սեփական դիրքորոշումը հայտնելը, այլոց փորձին ծանոթանալը»։

Մելիքյանը վստահեցնում է` միջազգային հարաբերությունների համակարգը ողջունում է նման ձևաչափը։

Թե նման ձևաչափի ֆորումներ ինչ պարբերությամբ են անցկացվում, Մելիքյանն ասաց.

«Ղազախական կողմն ակտիվ է նման հանդիպումներ կազմակերպելու հարցում, և գրեթե ամեն տարի նույն ժամանակահատվածում անց են կացվում։ Մյուս տարի այս օրերին հավանաբար էլի կկազմակերպվի երկրորդ ֆորումը»։

Մելիքյանը հույս հայտնեց, որ հաջորդ ֆորումին Հայաստանը առավել ակտիվ մասնակցություն կունենա.

«Շատ կարևոր է, որ հայ-ղազախական ներուժը օգտագործենք երկկողմանի հարաբերությունները զարգացնելու մեջ, այսինքն՝ ոչ միայն ինտեգրացիոն գործընթացներում, որովհետև մենք և բիզնեսի ոլորտում, և տուրիզմի, տեխնոլոգիաների, էներգետիկայի և այլ ոլորտներում ունենք զգալի ներուժ»։  

Զրույցի վերջում Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին` ֆորումին իր մասնակցությունն ունենալու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular