ՎՏԲ ղեկավար․ ԱՄՆ դոլարի գերակայության ավարտը մոտ է՝
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի գերակայության ավարտը մոտ է՝ հաշվի առնելով չինական յուանի տարածման աճը, Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
«Ամերիկյան դոլարի գերակայության երկարատև պատմական դարաշրջանը մոտենում է ավարտին։ Չինաստանը հասկանում է, որ ինքը չի դառնա աշխարհի համար առաջին տնտեսական գերտերությունը, եթե իր յուանը պահպանի չփոխանակվող արժույթի որակով»,- կարծում է նա։
Կոստինը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում շատ երկրներ հրաժարվում են դոլարով և եվրոյով հաշվարկներից։ Միաժամանակ Չինաստանը շարժվում է արժութային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ ՎՏԲ-ն, ըստ Կոստինի, քննարկում է յուանի օգտագործումը երրորդ երկրների հետ հաշվարկներում։