ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պովոլժիեյի Սամարայի ժողովուրդների գրադարանում նշվել է հայկական մշակույթի օրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sgpress.ru-ն գրում է, որ Պովոլժիեյի Սամարայի ժողովուրդների  գրադարանում նշվել է հայկական մշակույթի օրը: Տոնի մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել են Հայաստանի հարուստ պատմությանը, ավանդույթներին, ինքնատիպ մշակույթին և շատ բան իմացել Սամարա քաղաքի զարգացման գործում հայկական սփյուռքի ներկայացուցիչների ավանդի մասին։

Ինչպես հայտնվում է Սամարայի վարչակազմի ազգային նախագծերի տարածաշրջանային պորտալում, ծրագիրը ներառում է «Հայաստանի սուրբ էությունը» բանաստեղծական մարաթոնը, վարպետության դասեր ազգային զարդերի և փայտի փորագրության մեջ, ինչպես նաև «Հայաստանի հնչյունները» համերգը։

Բացի այդ, տեղի է ունեցել հեռուստակոնֆերանս, որին մասնակցել են Սամարայի և Սպիտակ քաղաքների վարչակազմերի աշխատակիցներ, Ժողովուրդների բարեկամության շրջանային տան ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի թիվ 13 դպրոցի և Հայաստանից թիվ 3 հանրակրթական հաստատության սաները։ երեխաները լինելով էկրանի տարբեր կողմերում, պատրաստակամորեն խոսել են կյանքի, ուսման ու հոբբիների մասին։ Հանդիպման ավարտին տարրական դասարանների աշակերտները հանդես են եկել ազգային հայկական պարով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular