ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվս մի դեպք ու ինձանից չնեղանաք». Ինչո՞ւ Երեւանում արդեն 4 շաբաթ չեն փոսալցվում փողոցները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հունիսի 12-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց վարչական շրջանների փողոցների փոսանորոգումների աշխատանքի մասին։ Նշվեց, որ Էրեբունի-Նուբարաշեն  չափաբաժնի և Շեգավիթ-Աջափնյակ չափաբաժնի կապալառու կազմակերպության հետ պայմանագրի խզման են գնացել, ծավալների վերահաշվարկ են անում, հրատապ կկազմակերպեն նոր մրցույթ։

Խորհրդակցությունն անցկացնող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հրատապը նոր մրցույթ չէ,  հրատապը գնում է մեկ անձից. «Ես արդեն որերորդ շաբաթն է խոսում եմ այս փոսերի մասին։ Չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Ինչքան ասեմ՝ փոսեր։ Փոսեր, փոսեր, փոսեր։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է  ձգվելու»,- ասաց նա։

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հիշեցրեց, որ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն իրենց պատասխանատվությունն է. «Ի՞նչ չունեք։ Ֆինա՞նս չունենք։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ չունեք, ո՞րն է խնդիրը։ Ո՞վ կարող է պատասխանի այս հացին։

Երեք շաբաթ է հայերեն լեզվով ասում եմ փոսերը... Աջափնյակի մետրո պետք է կառուցենք։ Մի ամիս է փոս չենք կարողանում լցնել քաղաքում։ Հետո էլ կասենք՝ այս մեկը սենց, այն մեկը գնաց նկարեց, եսիմ ինչ։ Ամենապրիմիտիվ մեր աշխատանքը չենք կարողանում նորմալ կատարել։ Ես հատուկ այստեղ չեմ քննարկում նախորդ նիտից ռաջ բոլորիդ հավաքում եմ, ասում եմ՝ ժողովուրդ ջան, փոսերի անուն չլսեմ: Սա վերջին շաբաթն է։ Հրատապով կլինի,  մեկ անձից կլինի, ուզում եք անձամբ գնացեք, այդ  ասֆալտը լցրեք։ Հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք»,- ասաց Ավինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular