ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կարող է հրաժարական տալ առողջության պատճառով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից անցել է տակավին մի քանի օր, սակայն այդ երկրում իրադարձությունները նոր ընթացք են ստանում։ Հայտնի թուրք լրագրող Ջան Աքքալըն սոցցանցերում տեղեկություն է հրապարակել, թե նախագահ Էրդողանն առաջիկայում շտապ վիրահատության պետք է ենթարկվի, ընդ որում բժիշկները նշել են, որ դա չափազանց ծանր վիրահատություն է լինելու և դրանից հետո էրդողանն ինքը պետք է որոշի մնալ իշխանության ղեկին և վտանգել իր կյանքը, թե հրաժարական տալ, որից հետո նոր ընտրություններ կլինեն։

Թուրքիայի նախագահական նստավայրի, ինչպես նման մյուս բոլոր դեպքերում այս անգամ ևս հերքել է տեղեկությունը, հայտարարել, թե Էրդողանը առողջական որևէ խնդիր չունի։ Այն, որ Էրդողանը լրջագույն առողջական խնդիրներ է ունեցել վերջին ամիսների ընթացքում, նույնիսկ անզեն աչքով էլ ակնհայտ է։ Քարոզարշավի ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է հենց ուղիղ եթերում, և որոշ քարոզչական հանդիպումները չեղարկվել են։

Այժմ էլ Թուրքիայում շարունակվում են խոսակցությունները, թե նա միտումնավոր էր մասնակցում ընտրություններին, որպեսզի կարողանա իր կուսակցության համար ապահովել մեծամասնությունը խորհրդարանում, ինչպես նաև վերցնի իշխանությունը, որպեսզի հասցնի իր հետնորդին պատրաստելու երկրի ղեկավարի պաշտոնի համար, իսկ հետնորդը ինչպես և չեն թաքցնում անգամ Թուրքիայի իշխանությունները, արտգործնախարարի պաշտոնում նշանակված հետախուզության նախկին պետ Հաքքան Ֆիդանն է։

Ըստ ամենայնի Էրդողանը փորձում է նույնիսկ շուտ պաշտոնից հեռանալուց առաջ ապահովել Ֆիդանի վերընտրությունը և փոխացել նրան։ Ֆիդանը, որը Էրդողանի գաղտնիքների պահապանն է և նրա գծի լիակատար շարունակողը, լրջագույն լծակների է տիրապետում և կարող է շատ ավելի կոշտ տրամաբանությամբ շարունակել Էրդողանի քաղաքական գիծը։ Եթե հանկարծ Էրդողանը հրաժարական տա, այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ֆիդանի հիմնական մրցակիցն ընտրություններում կլինի ոչ թե ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, այլ Ստամբուլի քաղաապետ Էքրեմ Իմամօղլուն։

Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն այս ընտրությունները, սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ Ֆիդանին կհաջողվի վերցնել իշխանությունը։ Ցանկացած պարագայում Ֆիդանի ընտրությունը գրեթե նույնպիսի, կամ ավելի ծանր հետևանքներով է հղի Հայաստանի Հանրապետության համար, քան անգամ էրդողանի ընտրությունը։ Ֆիդանը չափազանց ավելի կոշտ գործիչ է և հայերի նկատմամբ առանձնապես սիրով լցված չէ։

Գայանե Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular