ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիակի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մահացել է Միլանի հիվանդանոցում, տեղեկացրել են իտալական ԶԼՄ-ները։

Իտալական քաղաքականության վետերան, «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադիր եւ անփոփոխ առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին, որը երեք անգամ գլխավորել է կառավարությունը, մահացել է 87 տարեկանում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է «Կորյերա դելա սերա» թերթը»։

Ապրիլի սկզբին թոքաբորբի պատճառով հոսպիտալացվելուց հետո պարզվել էր, որ քաղաքական գործիչը քրոնիկական միելոմոնոցիտար լեյկոզ ունի (որի ֆոնին էլ առաջացել էր թոքերի վարակը)։ Հիվանդության հետ կապված՝ նա քիմիաթերապիա է անցել։ Բեռլուսկոնին այն ժամանակ ավելի քան մեկ ամիս պառկել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկայում եւ նորից հոսպիտալացվել էր հունիսի 9-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular