ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքով երկաթուղու շուրջ զարգացումները մտահոգիչ են. ի՞նչ է հերքում փոխվարչապետի գրասենյակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը իրար կապող երկաթուղու շուրջ զարգացումները չափազանց ուշագրավ են։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահեն Մուստաֆաևը հայտարարել է, թե Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի հանդեպ վերահսկողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան իրականացնելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանպահ ծառայության մարմինները։

Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահի խոսքով այժմ քննարկումներ են ընթանում տեխնիկական դետալների համաձայնեցման շուրջ։ Կիրակի օրով այս հայտարարությանն արձագանքել են հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, նշել, թե հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների՝ այդ թվում վերջին հանդիպման ընթացքում, նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ ճանապարհները պետք է գործեն կողմերի ինքնիշխանության և կողմերի իրավազորության ներքո՝ փոխադարձության սկզբունքով։

Օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ նշել էր, որ դա լինելու է սովորական երկաթուղի և որևէ կերպ Հայաստանի ինքնիշխանությունը չի վտանգելու։ Միևնույն ժամանակ չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանն ինքն է շահագրգռված նման տեղեկություններ տարածելու։ Կամ, ըստ էության, հայկական կողմը թաքցնում է ինչ –որ բան հանրությունից, կամ էլ փորձում է առայժմ խուսանավել հնարավոինս մինչև վերջ։

Ցանկացած պարագայում, հաշվի առնելով մեր երկրի ռեսուրսներն ու քաղաքական սահմանափակ կարողությունները, բարդ է ասել, թե ում վերահսկողության տակ կլինի՝ հայկական, թե ռուսական կողմի։ Ըստ էության՝ ռուսական կողմին վերահսկողության հանձնելու դեպքում Հայաստանի ինքնիշխանությանը լրջագույն վնաս կհասցվի։ Թերևս Փաշինայնն ինքն էլ հասկանում է, որ նման քայլ անելու դեպքում կարող է լուրջ քաղաքական հետևանքների բախվել, ուստի և առայժմ փորձում է հանրության հետ «մուկն ու կատու» խաղալ և մինչև վերջ համոզել, թե ինքը պայքարում է ՀՀ շահերի համար, ինչը վստահաբար կարելի է ասել բնավ էլ այդպես չէ։

Հենրի Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular