ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը. Փաշինյանը՝ Միշուստինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի՝ ինքնիշխան և ուժեղ պետություն կառուցելու հաստատակամությունը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից։ Մեր անսասան պարտքն է պահպանել ժառանգած ամուր բարեկամությունն ու եղբայրությունը, որպեսզի այսուհետ ևս ապահովենք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների փոխշահավետ խոստումնալից նախագծերի իրականացման միջոցով։

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ ՌԴ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular