2022թ. պետբյուջեի եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով. ֆիննախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2022թ. սկզբին եկամուտների կանխատեսումը 1 տրլն 947 մլրդ դրամի սահմաններում էր։ Սակայն մեկ տարում դրանք ավելացել են 110 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2022թ. բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 12-ին ասել է ֆիննախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախատեսված ծախսերը կազմել են 2 տրլն 184 մլրդ դրամ, ավելացել են 103 մլրդ դրամով։ «Արդյունքում՝ նախատեսված դեֆիցիտը կրճատվել է 6,5 մլրդ դրամով»,- նշել է Հովհաննիսյանը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, փաստացի ծախսերը, որոնք նախատեսվել էին կառավարության վերանայած ծրագրով, ըստ եկամուտների կազմել են 100,2 տոկոս, ըստ ծախսերի՝ 98 տոկոս։
Խոսելով 110 մլրդ դրամով եկամուտների ավելացման մասին՝ նախարարը նշել է, որ հարկային մուտքերը կազմել են 81 մլրդ դրամ, իսկ այլ ծախսերը՝ 51 մլրդ դրամ։ Իսկ պաշտոնական դոտացիաները նվազել են 21,9 մլրդ դրամով։ Նկատվել է նաեւ մաքսատուրքի նվազում, ինչը կապված է ներուծման ծավալի փոքրացման հետ ԵԱՏՄ տարածքում։