ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանից Բաթումի գնացքը կմեկնի երկու օրը մեկ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցնում է ուղևորափոխադրումների ամառային չվացուցակի: Ընթացիկ տարում, ի տարբերություն նախորդ տարվա, ավելացել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունը, «Արմենիա» ֆիրմային գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ երթուղին գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, և ըստ ՀԿԵ-ի հաշվարկների ՝ ընթացիկ տարում տվյալ երթուղով կսպասարկվի մինչև 40 հազար ուղևոր:

Ընթացիկ ամառային սեզոնի ևս մեկ նորամուծություն է Երևան-Սևան-Շորժա-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացքի մեկնման կետի փոփոխությունը: Ի տարբերություն նախորդ տարիների ՝ էլեկտրագնացքը կշարժվի ոչ թե «Ալմաստ» կանգառից (Քանաքեռ-Զեյթուն համայնք), այլ Երևանի կայարանից։

Ընդհանուր առմամբ, տեղական հաղորդակցությունում նախատեսվում է միայն ամառային սեզոնին փոխադրել ավելի քան 170 հազար ուղևոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular