ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է դաժանաբար սպանված տաքսու 20-ամյա վարորդը, և ինչն է եղել կատարվածի դրդապատճառը. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Ընթացիկ տարվա փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում 20-ամյա երիտասարդի դաժան սպանությունը ցնցեց ողջ հանրապետությանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա: Գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Այսօր արդեն քննչական կոմիտեն հայտնեց, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 24-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ, որից հետո միասին ուղևորվել են նշված քաղաք: 
Երևան-Գյումրի ճանապարհից շեղվելով՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ նրանց միջև ավտոմեքենայում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, ըստ նախնական քննության տվյալների, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցվել Կ.Գրիգորյանի կրծքավանդակին և պարանոցին, պատճառվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 24-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան թաղվել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով։ Երիտասարդը հայտնաբերվել է գյուղի մոտակայքում և ձերբակալվել։ 

Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանն ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ եզդիաբնակ գյուղի մի ընտանիք տեսել է՝ ինչպես է արյան մեջ կորած մի տղամարդ դուրս գալիս մեքենայից և փախչում: Իսկ նախքան դա մեքենայի միջից աղմուկ է լսվել. մարդիկ վախեցել են մոտենալ։ 

Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել Գյումրի քաղաքի 24-ամյա բնակիչ Վարդան Հովսեփյանը: Գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել: 

Նա ընդունել է իր կողմից սպանություն կատարելու փաստը: Իսկ դրդապատճառների մասին հրաժարվել է ցուցմունք տալ՝ պահանջելով հանրային պաշտպան: 

Մանրամասն` armlur.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular