ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ինքնակամ կառույցների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ. քաղաքապետարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց 5163 գրությունից շուրջ 70 %-ն արդեն փակվել է: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Այդ թվում՝ ինքնակամների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ, որոնց վերաբերյալ պատրաստվել են քաղաքապետի որոշման նախագծեր: Զեկուցվել է, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում փակվել կամ պատասխան է տրամադրվել 1337 գործի, կազմվել է քաղաքապետի 126 որոշման նախագիծ, մինչդեռ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմվել էր ընդամենը 40 որոշման նախագիծ:

 «Պետք է շարունակենք պահպանել այս տեմպը և մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովենք՝ չվախենալով որևէ բանից: Մարդիկ հստակ ակնկալիք ունեն, մենք էլ օրենքով սահմանել ենք, թե այդ ակնկալիքն ինչի շրջանակում կարող է լինել: Եվ որպեսզի հավելյալ հնարավոր կոռուպցիոն սխեմաներն էլ վերացնենք, պետք է գործընթացն արագ իրականացնենք, հակառակ պարագայում կոռուպցիոն սխեմաներն ավելի լավ էին այդ միջավայրում զարգանում»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular