ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանդալիզմ Երևանում. տականքը կամ տականքները քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող զրուցարանից գողացել են հուշաքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ մարտի 2-ին, Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար հայրենիքի համար կյանքը տված Գրիշա Հարությունյանի հարազատները նկատել են, որ իրենց բակում կառուցված զրուցարանի պատի վրայից անհետացել է հերոսի անունով տեղադրված հուշաքարը;

Կատարվածի մասին հերոսի մայրը՝ տիկին Անահիտը, տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանները ժամանել են հերոսի անունը կրող զրուցարան, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 40 շենքի բակում։ Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մեր շենքում քառօրյա պատերազմի 2 նահատակված հերոս ունենք և այս զրուցարանը կառուցել էին և նրանց, և 2016 թվականի մյուս հերոս տղերքի հիշատակին։

Այսօր առավոտյան իմացանք, որ Գրիշի մայրը նկատել է, որ հուշաքարը պոկել ու տարել են։ Սրան անուն չկա տալու։ Դա վանդալիզմ է, բայց որ հայը նման վանդալիզմի հեղինակ կլինի, դա ներելի չէ։ Հիմա, չգիտենք՝ արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի, բայց, միևնույն է, այն կատարողը կամ կատարողները ոչնչով չեն տարբերվում ազերիներից ու թուրքերից, քանի որ այդ ցեղերին է հարիր վանդալիզմ կատարելու մեծ հակումը»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular