ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների եւ անհետ կորածների ծնողները ԱԺ-ում ներկայացրել են հանձնաժողովի աշխատանքի խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում հանձնաժողովի անդամների եւ գերիների ու անհետ կորածների ծնողների միջեւ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

«Հանդիպման ժամանակ պատգամավորները լսել են ծնողների մտահոգությունները եւ դիտարկումները «Գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի» աշխատանքների վերաբերյալ։

Ծնողներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ եւ առաջարկություններ վերոնշյալ հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման համար՝ ակնկալելով ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անմիջական միջամտությունն ու ներգրավածությունը վերը նշված խնդիրների լուծմանը։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել գործուն միջոցներ ձեռնարկել խնդրո առարկայի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular