Սիրիայում ուղղաթիռի վթարից տուժել է ավելի քան 10 ամերիկացի զինվորական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի 22 զինծառայող տուժել է ուղղաթիռի վթարից Սիրիայի հյուսիս-արեւելքում, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Հունիսի 11-ին դժբախտ պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արեւելքում, տուժել եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 22 ամերիկացի զինծառայողներ։ Նրանք բուժում են ստանում, նրանցից 10-ը տեղափոխվել է CENTCOM-ի պատասխանատվության գոտուց դուրս հաստատություններ, որտեղ ավելի բարձր մակարդակի օգնություն է ցուցաբերվում»,- նշվել է հրամանատարության Թվիթերում տեղադրված հայտարարությունում։
Պատահարի պատճառները հետաքննվում են, «չնայած հակառակորդի կրակի մասին չի տեղեկացվել», ասել են CENTCOM-ում։