ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակագործակցեք քաղաքացիների հետ. պահպանեք համազգեստի կրման կանոնները. Խուդինյանը՝ Կոտայքի պարեկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ շ

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա էին պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մաթևոսյանը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը։

Արթուր Խուդինյանը կարևորեց պարեկային ծառայության տեղն ու դերը ոստիկանական համակարգում, շեշտադրեց առաջնահերթությունները, խոսեց պարեկային ծառայողի պատասխանատվության և բարեվարքության մասին։ Պարեկային ծառայության պետը անդրադարձավ նաև պարեկների արտաքին տեսքին՝ խոսելով համազգեստի կրման կանոնների խստագույնս պահպանման մասին։ Ընդգծելով հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարում անզիջում լինելու անհրաժեշտությունը՝ նա կարևորեց հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, գրագետ հաղորդակցությունը, շփումներում բարեկիրթ լինելը։

Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարևորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմեր պարզաբանելը։

Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում և անցան ուժեղացված ծառայության։

Ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 293 խախտում։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարող՝ 9 անձ, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 1, չամրակապված վարելու՝ 79, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 7 իրավախախտում։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, տեխնիկական զննություն չանցած՝ 71, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով՝ 18 մեքենա։

Նմանօրինակ հանդիպումները և ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular