ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազիվ մի խելացի քայլ իշխանություններից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հազիվ էր Հայաստանի իշխանությունները մի խելացի և դրական քայլ նախաձեռնել, երբ այն կրկին հայտնվեց քնադատության թիրախում։ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 6 %-ով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց հարկային տարվա առաջին ընթացքում 80% և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Նշվում է նաև, որ այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան համահավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։

Տևական ժամանակ ՏՏ ոլորտի ընկերությունները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էին, որ դրամի արժևորման հետևանքով լրջագույն խնդիրների առջև են կանգնել, իսկ դրսից ստացվող արտարժույթով գումարները այնքան են արժեզրկվել, որ բազմաթիվ ընկերություններ կանգնած են փակման եզրին։ Գործող իշխանությունները դեռևս անցած տարվա դեկտեմբերին որոշեցին 10 միլիարդ դրամ հատկացնել ոլորտի աջակցության համար, թե՛ այն ժամանակ, թե ՛ հիմա իշխանությունը հայտնվեց բուռն քննադատության թիրախում։ Մասնավորապես շատերը նշում էին այլ ոլորտներ ևս խնդիրների են բախվում դրամի արժևորման հետևանքով և պահանջում էին իրենց էլ համեմատաբար մեծ աջակցություն ցուցաբերել։

Իշխանությունը գնաց իր նախանշած ճանապարհով և որոշակիորեն թեթևացրեց ՏՏ ոլորտի ընկերությունների բեռը, այժմ էլ նոր օրենքը թույլ կտա Հայաստան ներգրավել մեծ թվով մասնագետների արտերկրից և հատկապես Ռուսաստանից, այդ կերպ խթանելով օրենքը։ Իհարկե բազմաթիվ ուղորդված տնտեսագետներ և այլ ոլորտների ներկայացուցիչներ քննադատում են գործող իշխանություններին, նշում, թե դա օրենքի առջև հավասարություն չէ։ Միևնույն ժամանակ մոռանում, որ ՏՏ ոլորտն այն ոլորտն է, որը կարող է նույն հաջողությամբ գործել ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած այլ կետում, որտեղ համապատասխան հնարավորություններ կտան, և եթե իշխանությունները չիջեցնեն եկամտահարկը, ապա Հայաստանից որակյալ մասնագետների լուրջ արտահոսք կլինի։

Բնականաբար օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն կան ոլորտներ, որը պետք է գտնվի պետության հոգածության ներքո, առավել ևս ՏՏ ոլորտը, որը գերակա ուղղություն է ճանաչվել Հայաստանում։

Վոլոդյա Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular