ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն գաղտնի մոտ 150 միջուկային մարտագլխիկ է տեղակայել եվրոպական հինգ երկրներում. ICAN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ICAN միջազգային հասարակական կազմակերպության միջուկային զենքի ոչնչացման քաղաքականության եւ հետազոտությունների համակարգող Ալիսիա Սանդերս-Զաքրեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն գաղտնի մոտ 150 միջուկային մարտագլխիկ է տեղակայել Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Թուրքիայում եւ Նիդեռլանդներում։

«Այսպիսով, չնայած որեւէ հանրային հաստատում կամ հերքում չկա, որ Եվրոպայում ամերիկյան միջուկային զենք է տեղակայվել, մենք գիտենք, որ (ԱՄՆ) միջուկային զենքը տեղադրված է Եվրոպայի հինգ երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում եւ Թուրքիայում»,- ասել է Սանդերս-Զաքրեն։

Նրա խոսքով՝ ICAN-ը մտահոգ է Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման առնչությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular