ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանի հարցազրույցն ընդգրկել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում 2021-ի ամենահիշարժան հարցազրույցների եռյակում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սաուդյան Արաբիայի առաջատար ArabNews օրաթերթը Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ 2021 թվականին հրապարակած հարցազրույցն ընդգրկել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում 2021 թվականի ամենահիշարժան հարցազրույցների եռյակում։

Եռյակում են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի, ինչպես նաև Սադամ Հուսեյինի ավագ դստեր՝ Ռաղադ Սադամ Հուսեյինի հետ  հարցազրույցները։

Դիտարժանությամբ Արմեն Սարգսյանի հարցազրույցին հաջորդում են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի, իսրայելցի հայտնի պատմաբան, գրող Յուվալ Նոյ Հարարիի հարցազրույցները։

2021թ. հոկտեմբերին Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիա: Արդեն դեկտեմբերին Հայաստան ժամանեց ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը՝ բացառիկ հարցազրույց ունենալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ֆայսալ Աբբասը հարցազրույցն ընդհանրացնող հոդվածում մասնավորապես նշել էր. «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այցելեց Սաուդյան Արաբիա...»։

Ավելի ուշ՝ արդեն 2022թ. փետրվարին, Արմեն Սարգսյանը ողջունել էր Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և հույս հայտնել, որ Ռիադ կատարած իր այցով մեկնարկած միջպետական երկխոսությունն ամուր հիմք կլինի երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար:

Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular