ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խնդիրն է խզել Հայաստանի և Մոսկվայի հարաբերությունները. Սատանովսկի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խզելու համար, այսինքն նա գնում է նույն ճանապարհով, ինչ Ուկրաինան, Բալթյան երկրները, Մոլդովան կամ Վրաստանը։ Այս մասին նշում է ռուս քաղաքագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական ​​կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Նրա ծրագրում այլ բան չկա։ Փաշինյանի խնդիրն է դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից, հեռացնել խաղաղապահներին Ղարաբաղից, լուծարել մեր ռազմաբազան Հայաստանում, և, ընդհանրապես, խզել բոլոր հարաբերությունները Մոսկվայի հետ»,- կարծիք է հայտնել քաղաքագետը մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը CNN Prima News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հակամարտությունում, թեև Արևմուտքն այլ կարծիքի է։ «Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, դա շատ են ասում։ Ռուսաստանում ասում են, որ մենք իրենց դաշնակիցները չենք։ Եվ ստացվում է, որ այս իրավիճակում մենք ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ մենք խոցելի ենք»,- ասել է նա։
Ըստ «svpressa.ru»–ի զրուցակց Սատանովսկու  Փաշինյանին բացարձակապես չի հետաքրքրում Ռուսաստանում ինչ կմտածեն,  իսկ սեփական քաղաքացիների կարծիքը հետաքրքիր չէ, քանի որ ժողովուրդն իր համար «կոլեկտիվ ոչխար» է։ 
Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը կասկածում է, որ Հայաստանի վարչապետի կարծիքը թեկուզ որևէ որոշակի մերժում կառաջացնի հայաստանցիների շրջանում։
«Ժողովուրդը ոչ մի բառ չի ասի, քանի որ ընդհանրապես ոչինչ չի կարող ասել։ Ժողովուրդը խոսքելիք չունի: Պետք չէ հավատալ այնպիսի առասպելների, որոնք իրենց հիմքում որևէ հիմք չունեն։ Իհարկե, եթե մի օր Հայաստանում հայտնվեն այնպիսի առաջնորդներ, որոնք կարողանան ընտրողներին համոզել, որ պետք է գնալ բոլորովին այլ ճանապարհով, և որով Հայաստանը կգոյատևի որպես պետություն, ապա, միգուցե, իրավիճակը փոխվի։ Իսկ եթե ոչ, ապա նշանակում է ոչ»,- ընդգծել է Եվգենի Սատանովսկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular