ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզ-Երեւան չվերթը մի քանի ժամով հետաձգվել է․ ո՞րն է եղել պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«AIRFRANCE» ավիաընկերության՝ ժամը 09։30-ի Փարիզ-Երեւան չվերթն այսօր՝ հունիսի 13-ին, մի քանի ժամով ուշացել է։ NEWS.am-ի հետ զրույցում ուղեւորուհի Ռուզան Ճարակյանը, որը Փարիզից պետք է թռչի Լյուքսենբուրգ, նշեց, որ խնդրի մասին օդանավակայանում են տեղեկացել։

«Մեզ դեռեւս պաշտոնապես չեն ասել, բայց մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների առթիվ մի քանի ժամ փակել են օդային ճանապարհը»,- ասաց նա։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Գերմանիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի Air Defender լայնածավալ զորավարժությունները։ Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 23-ը, մասնակցում են 10 հազար զինվորական 25 երկրներից, ներգրավված է 250 ինքնաթիռ։

NEWS.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ Գերմանիայի օդային տարածքի փակ լինելու վերաբերյալ տեղեկություն չկա։ Ուշացման պատճառը տեխնիական է եղել։ Հետաձգված թռիչքը տեղի կունենա 16։30-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular