ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է. Ալիև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ հունիսի 13-ին Բաքվում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ինքը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացման հարցը։

Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Ալիևը հայտնել է, որ միջանցքի բացման հարցն անխուսափելի է։

«Որքան շուտ բացվի միջանցքը, այնքան լավ։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Միջանցքի գործարկումից տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Նույն կարծիքն է հայտնել նաև Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով՝ այդպիսով մեծապես կդյուրանա տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի և Նախիջևանի միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular