ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը խոսել է Սպերցյանի՝ «Կրասնոդարից» «Այաքս» տեղափոխության մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին՝ հայտարարելով, որ նա պետք է տեղափոխվի հոլանդական «Այաքս»: Նա նշել է, որ ամստերդամցիների խաղաոճը համապատասխանում է ֆուտբոլիստի ոճին, գրում է Metaratings-ը:

«Իհարկե, Սպերցյանը պետք է տեղափոխվի «Այաքս»։ Բոլորը գիտեն, որ նրանք ունեն Եվրոպայի լավագույն դպրոցներից մեկը: Նրանց խաղաոճը լիովին համապատասխանում է Սպերցյանի ոճին։ Նրանք պարբերաբար խաղում են Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում, այնպես որ դա լավ անցում կլինի:

Դա լուրջ քայլ կլինի, քանի որ ֆուտբոլիստը կլինի եվրոպական թոփ ակումբների տեսադաշտում։ Ամենակարևորն այն է, որ Էդուարդը հիմնական ֆուտբոլիստ դառնալու մեծ շանսեր ունի։ Ես միշտ ասել եմ, որ նա պետք է քայլ առ քայլ առաջ գնա։ Կարող եմ միայն ասել, որ Սպերցյանը մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստ է։ Նա արժե այն գումարը, որը կվճարվի իր համար», — ասել է Մինասյանը։

Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular