ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 15-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի արեւելքում՝ Աբայի շրջանում, արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները։ Այս մասին հայտնել է ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայությունը։ «Աբայի շրջանի ոստիկանները որոնողական միջոցառումների ընթացքում հրդեհի մարման վայրից 50 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հունիսի 10-ին անհետ կորած Բեսկարագայի շրջանի Դոլոն գյուղի բնակիչ Սերգեյ Նիկոլաեւիչ Արխիպովի դին՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Այդպիսով, անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 15-ի։ 

Երկուշաբթի հաջողվել է հրդեհի մակերեսը 60 հազար հա-ից կրճատել մինչեւ 43 հազար հա: Ավելի վաղ հաղորդվել է, որ տարերքի զոհ է դարձել 14 մարդ, նրանք բոլորը պահեստազորի Նովոշուլբինսկի մասնաճյուղի աշխատակիցներ են։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular