ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը Ստեֆան Մալերիուսին ներկայացրել է ԼՂ հիմնահարցին առնչվող վերջին զարգացումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հիմնադրամի հետ հաստատված սերտ համագործակցության կապակցությամբ և մտքեր փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացի և դրանց ԵՄ և անդամ պետությունների շարունակական աջակցության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև առանցքային խնդիրների կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հասնելու՝ հայկական կողմի տեսլականը:

Ընդգծվել է այդ ուղղությամբ միջազգային դերակատարների շարունակական ներգրավվածության և գործուն քայլերի կարևորությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular