ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿ նախագահի տեղակալը եւ ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը քննարկել են ուղիղ հաղորդակցության զարգացման հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոս Ջեյն Ջենսենին։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Արսեն Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջեւ համագործակցությունը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավելել է, որ առանձին քրեական վարույթներով ԱՄՆ հյուպատոսարանի հետ տեղեկատվության փոխանակման նշանակալի փորձառություն է կուտակվել, որը հիմնված է հանցագործության դեպքերի բացահայտման հարցում առկա փոխըմբռնման վրա։

Պարոն Այվազյանը կարեւոր է համարել հատկապես ԱՄՆ հյուպատոսարանի հետ գործակցության խորացումը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, երկու երկրների քաղաքացիների ակտիվ տեղաշարժերը եւ դրանցով պայմանավորված՝ հնարավոր հանցավոր դրսեւորումների կանխման կամ բացահայտման անհրաժեշտությունը։  

Տիկին Ջենսենը եւս ընդգծել է հատկապես ԱՄՆ հյուպատոսարան կեղծ փաստաթղթեր ներկայացվելու դեպքերին օպերատիվ արձագանքելու շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ավելի ինտենսիվ դարձնել ուղիղ հաղորդակցությունը՝ ելնելով առաջին հերթին Հյուպատոսարանի գործառույթներին առնչվող երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ՝ հանցավորության դեմ պայքարի կարեւորությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող ԱՄՆ քաղաքացիների դատավարական իրավունքների  պաշտպանությանը, ՀՀ քննչական կոմիտեի եւ ԱՄՆ հյուպատոսարանի միջեւ հաղորդակցության կառուցակարգերի բարելավմանը վերաբերող հարցեր։

Տիկին Ջենսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող վարույթների առնձնահատկությունների, դատավարական ընթացակարգերի մասին տրված տեղեկատվության համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular