ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրոջս ասացի՝ դուրս չգաս ճանապարհիս. Ժաննա Բուտուլյանը` քրոջ հետ հարաբերությունների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ իր և քրոջ փոխհարաբերությունների մասին:

Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:

 Ժաննայի և Ջուլիետային տարիքային տարբերությունը 3 տարի է։  Դերասանուհին նշեց, որ իրենք շատ տարբեր են, բայց և՝ շատ կապված։ Ժաննան հպարտությամբ հայտնեց, որ քույրը սովորում է Բժշկական համալսարանի օրդինատուրայի վերջին կուրսում։

 «Ինքն ինձանից փոքր է, բայց ես կարող եմ հանգիստ խորհուրդ հարցնել իրենից, որովհետև ավելի ռեալ և ռացիոնալ է մտածում։ Կարծես ինքն ավելի մեծ լինի՝ ավելի  զուսպ և հավասարակշռված է։

Ընկերուհի–քույրիկներ ենք։ Միշտ կողքիս է և աջակցում է ինձ։ Կյանքի ամենադժվար պահերին կողքիս, երևի, 3 հոգի է եղել, ինքն այդ երեքից մեկն է եղել։ Ես չեմ սիրում իմ խնդիրներով լցնել մտերիմներիս առօրյան։ Եթե վատ տրամադրություն, խնդիր եմ ունենում, առանձնանում եմ և մտածում  այդ մասին, բայց հենց խորհրդի կարիք եմ ունենում, առաջինն իրեն եմ դիմում»,– ասաց Ժաննան։

Դերասանուհին անկեղծացավ, որ քույրիկի հետ վեճեր էլ են շատ ունենում։ «Երեխաները հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել և շատ են վիճում։ Մենք շատ ենք կռվել, բայց և համերաշխ էինք այն պահերին, երբ պետք էր խաղալ, ինչ–որ տեղ գնալ։ Հիմա էլ պահի տակ իսկական պատերազմի ենք հասնում, որի վրա րոպեներ անց լիաթոք ծիծաղում ենք։

Իսկական տղայական վեճեր ենք ունենում։ Դրանք, կարծես, կատակերգություն լինեն, որովհետև շատ փուչ պատճառներով կարող ենք վիճել։ Օրինակ, մի անգամ խնդրեցի նկարել ինձ, իրեն այդ պահին հարմար չէր, հրաժարվեց, ես էլ վրդովվեցի։ Շատ վիրավորվեցի, քանի որ այդ պահին շատ գեղեցիկ շողք էր։ Մեծ պատերազմ սկսվեց, վերջում ես ասացի՝ այլևս դուրս չգաս իմ ճանապարհին։ Հետո երկար ժամանակ ծիծաղում էինք՝ ինչպես կարող ենք մի տան մեջ ապրել և դուրս չգալ իրար ճանապարհի»,– ասաց Ժաննան ու հավելեց, որ հանուն արդարության պետք է նշի, որ քույրը միշտ օգնում է իրեն, երբ ինչ–որ տեղ է շտապում, ամեն ինչ անում է իր համար։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular