ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացին մահացել է հում ոստրե ուտելուց հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացին մահացել է հում ոստրե ուտելուց հետո Պարզվել է, որ փափկամարմինների մեջ եղել են մսակեր բակտերիաներ, որոնք ամերիկացու մահվան պատճառ են դարձել։

Ըստ լրատվամիջոցի՝ 54-ամյա տղամարդը Միսսուրիի խանութից ոստրե է գնել։ Ճաշից հետո նա իրեն վատ է զգացել և դիմել է բժիշկների օգնությանը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը վարակվել է Vibrio vulnificus անվամբ հայտնի բակտերիայով։ Որպես կանոն, մակաբույծների այս տեսակն ապրում է հում և թերեփած ծովամթերքի մեջ։

Հանրային առողջապահության վարչությունը փորձում է պարզել, թե ինչպես են վաճառվել վարակված ոստրեները, և տեղի ոստիկանությունը նույնպես հետաքննում է այդ հարցը:

«Հավանաբար, ոստրեներն արդեն վարակված են եղել, երբ նրանք հասել խանութ», - ասվում է զեկույցում:

Բացի այդ, պաշտոնյաները խնդրել են մյուս մարդկանց, որոնք մահացածի հետ նույն խանութում ոստրե են գնել, դեն նետել կակղամորթերը և չվտանգել իրենց առողջությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular