ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիս քաղաքում «Opel»-ը կողաշրջվել է․ կա զոհ և վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 14-ին, ժամը 04։50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ոստիկանության հարևանությամբ՝ խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Պ., ծնված 1959 թ.) կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր Ռ. Մ.-ն (ծնված 1963 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել՝ «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular